|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: Շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Yerkir.am-ի հետ զրույցում Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը նշեց, որ շենքն օգտագործվում էր որպես մթերային խանութ:
«Փլուզվել է շենքի տանիքը: Սովետի ժամանակ կառուցված շենք է: Փլուզման պատճառը դժվար է ասել. շենքի գլխին 15 սմ ձյուն է եղել, չեմ կարող ասել` այդքան ձյունը կարող էր փլուզման պատճառ դառնալ: Երկու մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել: Զոհերից մեկը 32 տարեկան էր, մյուսը` 50-ն անց, երկուսն էլ կին են: Իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում,` նրանք կոտրվածքներ ու մարմնական վնասվածքներ են ստացել»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահները: