Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն հարցերը, որ բարձրացրեցին ձկնաբույծները նխարարի հետ հանդիպմանը, նաեւ ես եմ այդ հարցերը փոխվարչապետին տվել, դրանց լուծում չեն տվել: Այս մադրիկ վարկեր են վերցրել, սա գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճեր է գրանցում եւ արտահանմանը միտված ոլորտ է: Փաստացի, այն 1000 ապօրինի տիրազուրկ հորերը, որ կան, ահռելի քանակությամբ ջուր է այդտեղից գնում: Փոխանակ այդ կորուստների հարցը լուծեն, ձկնաբույծներին են դժվար դրության մեջ դնում: Հայաստանում 70 տոկոս ջրի կորուստ կա, չեն կարողանում կրճատել դա: Եթե անգամ ձկնաբույծները ջրի քանակը կրճատեն, այդ ապօրինի հորերից է ջուրը գնալու, այսինքն խնդիրը չի լուծվելու: Առաջնահերթ պետք է այդ խնդիրը լուծել»,-կառավարության դիմաց ձկնաբույծների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով, կառավարության ղեկավարը փաստացի ասաց՝ մեզ ձուկ պետք չի, մեզ պետք է ջուր: Այսինքն այս ոլորտը կարող է փակվել: Մենք հիմա դուռ ենք բացում թուրքական ձկան առա՞ջ, որ ավելի տարածվի ԵԱՏՄ շուկայում: «Բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմող երկիր ենք, մի օր, եթե շրջափակում եղավ, այդ ձուկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար»։
Մանրամասն՝ տեսանյութում