|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները։ Հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Ուսումնասիրությունների որոշ մասը իրականացվելու է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ համատեղ։
Գիտական աշխատանքների իրականացմանը օժանդակում են նաև շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի աշխատակիցները։