Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ կապված Միջերկրական ծովի արեւելքում լարվածության հետ, հայտնում է Associated Press-ը:
Ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների Ֆրանսիայի քննադատությանը՝ Էրդողանն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն դարձրել է իր թիրախը:
«Դուք շատ ավելի շատ խնդիրներ կունենաք ինձ հետ: Գործ չունեք թուրք ժողովրդի եւ Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է հստակ ու խիստ լինի Էրդողանի կառավարության հետ՝ կապված նրա գործողությունների հետ:
Ե՛վ Ֆրանսիան, եւ՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են: Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են Լիբիայի հետ կապված զենքի էմբարգոյի ու Միջերկրական ծովի արեւելքում իրավիճակի պատճառով:
Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանին եւ Կիպրոսին, որոնք վրդովված են իրենց ջրերում նավթ եւ գազ որոնող թուրքական նավերի հետախուզությունից: