Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինի անձնական կյանքը փակ տարածք է, ուր ոչ ոք չպետք է ներխուժի: Այդ մասին The New Times-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրիյ Պեսկովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոլորին քաջ հայտնի է՝ ինչպիսի ընտանիք ունի Պուտինը: "Գիտե՞ք՝ երբ է քաղաքական գործչի համար կարևոր պատմել իր ընտանիքի մասին: Երբ, որ նա գնում է ընտրությունների և ժողովուրդը չգիտի՝ ով է նա: Այդ ժամանակ է, որ քաղաքական գործիչը նպատակ է ունենում համոզել ընտրողներին, որ լավ ընտանիք ունի, և նրանք իրենց ձայնը պետք է իրեն տան",- նշել է նա:
Պեսկովի խոսքերով՝ ի տարբերություն արևմտյան գործիչների՝ Պուտինը լավ հայտնի է իր ընտրողներին: " Սակայն նա համոզված է, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր անձնական տարածքը ունենա, որտեղ ոչ ոք չպետք է ոտք դնի: Այդ տարածքն նրա համար իր ընտանիքն է",- ասել է նա:
Նշենք, որ Պուտինի անձնական կյանքը քննարկումների թեմա դարձավ հատկապես Լյուդմիլա Պուտինայից բաժանվելուց հետո: