կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 13:45
Աշխարհ

Հունաստանի վարչապետը Մակրոնին աջակցություն է հայտնել՝ Թուրքիայի կողմից վիրավորանքների առնչությամբ

Հունաստանի վարչապետը Մակրոնին աջակցություն է հայտնել՝ Թուրքիայի կողմից վիրավորանքների առնչությամբ

Թուրքական ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հասցված անձնական վիրավորանքներն անթույլատրելի են: Հունաստանը լիովին աջակցում է ֆրանսիական պետության ղեկավարին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր թվիթերյան պաշտոնական էջում. գրում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թուրքական ղեկավարության կողմից նախագահ Մակրոնին հասցված անձնական վիրավորանքներն ու ատելության արտահայտություններն անթույլատրելի են, դրանք բորբոքում են կրոնական ատելություն ու սասանում խաղաղ համագոյակցությունը»:

Հունաստանի վարչապետը հայտարարել է լիակատար աջակցության և Էմանուել Մակրոնի ու ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխության մասին, որը «դեռևս սգում է զազրելի հանցագործության պատճառով», որը Փարիզի արվարձանում իրագործել էր իսլամիստը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը «հոգեկան խանգարումներից բուժվելու կարիք ունի»։ Նա այսպես էր արձագանքել Ֆրանսիայի առաջնորդի արտահայտություններին՝ կապված Փարիզի արվարձան Քոնֆլան Սենթ Օնորինում ահաբեկչության հետ, երբ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական թշնամանքի հողի վրա սպանել էր դպրոցի ուսուցչին։ Տեղի ունեցածից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ պայքար են ծավալելու արմատական գաղափարախոսության կրողների ու նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ»։