Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»: Այս մասին տեղեկացնում է Միլլիյեթ լրատվականը:
Բացի այս հայտարարությունից, Մակրոնը նշել էր նաև, որ Թուրքիան այլևս չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի օգնության վրա Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունից հետո, որը սպառնում է հակաահաբեկչական կոալիցիային:
«Չգիտեմ ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան ինչ նշանակություն ունի, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է շատ կարևոր երկիր: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը նշել է, որ Մակրոնն ահաբեկչության դեմ պայքարի փորձ չունի, դրա համար էլ «դեղին բաճկոնները օկուպացրել են նրա երկիրը»:
«Քո ի՞նչ գործն է Թուրքիային հեռացնել կամ չհեռացնելը ՆԱՏՕ-ից: Դո՞ւ ես այդպիսի որոշումներ կայացնում: Թռչկոտեք ինչքան ուզում եք, բայց դուք պետք է հարգեք Թուրքիայի ինքնավարությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը ավելացրել է նաև, որ Թուրքիայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է:
Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում ֆրանսիացի առաջնորդն ընդգծել էր ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցելու հարցում՝ նախքան Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումը: Նա հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»: