Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձևն՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի նմանօրինակ որոշումներով, ու մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,- կարծիք է արտահայտել Էրդողանը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 150 բանաձևը. այն ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ:
Ավելի վաղ բոլոր փորձերը ձախողվում էին ուրիշ սենատորների կողմից, որոնք կիրառում էին վետոյի իրենց իրավունքը բանաձևի նկատմամբ Սպիտակ տան խնդրանքով:
Ավելի վաղ Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվել է նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: