|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
ՀՀ զինված ուժերի գլխավոր տաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում»:
«Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ինձ հարցեր մի տվեք», - նշեց նա:
Հարցին՝ ադրբեջանցիները հետ գնացե՞լ են՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:
Ասրյանը լրագրողներին ասաց, թե նրանք ռազմական գործից ոչ մի բան չեն հասկանում:
ԳՇ պետը լրագրողների այլ հարցերի չպատասխանեց. «Ազատ թողեք, գնամ, թողեք ես իմ ճանապարհով գնամ»: