|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի ԱԺ ամբիոնից ես խոսելու եմ մեր անելիքների մասին և ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին Ազգային ժողովի անդրանիկ նիստին հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք երկար տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից և ՀՀ տարբեր հրապարակներից բարձրաձայնել ենք մի շարք կարևորագույն խնդիրներ։ Խոսել ենք այս իշխանության բնույթի և բովանդակության մասին։ Եվ ամեն ինչ անելու ենք փոփոխության հասնելու համար»,- նշեց Սաղաթելյանը։
Դիմելով իշխանությանը՝ պատգամավորը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը՝ երկիրը արկածախնդրության տանելու համար։