Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 13:35
Քաղաքական

Ինչ է առաջարկել Քննչական կոմիտեն Մհեր Սեդրակյանին

Ինչ է առաջարկել Քննչական կոմիտեն Մհեր Սեդրակյանին

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննության: ArmLur.am-ի հաղորդմամբ՝ Մհեր Սեդրակյանը Քննչական կոմիտեում հրաժարվել է ցուցմունք տալ եւ առհասարակ դիրոքորոշում հայտնել իր նկատմամբ հարուցված քրեական գործով: Նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավորին ասել է, որ նա կարող է ընդունել մեղադրանքը եւ այդ դեպքում իր նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության հիմքով կկարճվի:

Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ուշագրավը: Ըստ էության, եթե Մհեր Սեդրակյանը համաձայնվում է նախաքննական մարմնի մեղադրանքի հետ, եւ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվում է, ապա ստացվում է, որ նա մեխանիկորեն ընդունում է, որ պաշտոնեական կեղծիք է թույլ տվել: Այսինքն՝ ընդունում է իր մեղքը: Ասել է թե՝ այս քայլով Քննչական կոմիտեն կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործեր է հարուցում: Կոմիտեն հետագայում կարող է հանգիստ ասել՝ խնդրեմ, կոնկրետ անձը ընդունեց իր մեղքը, եւ նրա մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով:

Մհեր Սեդրակյանն այդ պահին Քննչական կոմիտեում ասել է, որ առայժմ ոչինչ ասել չի կարող, կգնա, կմտածի եւ նոր կորոշի՝ թե ինչ դիրքորոշում կհայտնի, կընդունի Կոմիտեի առաջարկը, թե ոչ :

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Եվ ահա, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: