Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 10:17
Քաղաքական

Սահակաշվիլիին Վրաստանում «բանտային լավ սնունդ» են խոստացել

Սահակաշվիլիին Վրաստանում «բանտային լավ սնունդ» են խոստացել

Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարություն է տարածել առ այն, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա Վրաստան, ապա սահմանին կձերբակալվի։ Նա այս մասին հայտնել է «Ռուսթավի 2»-ի եթերում՝ նշելով, որ Սահակաշվիլին վրացական բանտում կապահովվի լավագույն սննդով, ինչպես երկրի մնացած բոլոր բանտարկյալները։

Ցուլուկիանին նշել է. «Այսօր վրացական բանտը ղեկավարվում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներով։ Նա կունենա լավագույն սնունդը։ Նոյեմբերին արգելվել է նույնիսկ սառեցված մսի օգտագործումը, և մենք բանտարկյալներին կերակրում ենք թարմ մսով ու սեզոնային մրգերով, մշակել ենք մի քանի տեսակի սննդացանկ»:

Նա հավելել է, որ վրացական ուղղիչ հաստատություններում բոլոր դատապարտյալները հավասար են։

Ըստ երկրի փոխվարչապետի՝ Սահակաշվիլին՝ լինի ազատության մեջ, թե՝ բանտում, չի կարող Վրաստանում հուզումներ առաջացնել, քանի որ գործող քաղաքական իշխանությունը բավականին ուժեղ է։