կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 15:24
Աշխարհ

Ուկրաինայում խոստացել են թույլ չտալ Սահակաշվիլիին` մուտք գործել երկիր

Ուկրաինայում խոստացել են թույլ չտալ Սահակաշվիլիին` մուտք գործել երկիր

Ուկրաինացի սահմանապահները թույլ չեն տա  Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին` մուտք գործել երկիր ապրիլի 1-ին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդյանը. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սահակաշվիլին հայտնել էր Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին: «Ապրիլի 1-ին ես մտադիր եմ վայրէջք կատարել Կիևի օդանավակայանում… Ես վերցրել եմ այդ տոմսը, քանի որ վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ… Եվ վստահ եմ, որ դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի նրա` ինձ Ուկրաինա ներս չթողնելու հրամանը»,-հայտարարել էր Սահակաշվիլին Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում: