|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից:

Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։

Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: