|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոն 2018թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին է անդրադարձել: Այս մասին տեղեկացնում է պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պայմաններում, վայելել են հասարակության լայն շերտերի վստահությունը, որն էլ պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով:
«Քաղաքացիական իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողությունն անվտանգության ուժերի նկատմամբ»,-տեղեկացնում են զեկույցի հեղինակները՝ շեշտելով, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանն առաջին անգամ իրապես մրցունակ ընտրություններ անցկացրեց:
Խոսելով մարդու իրավունքների հարցերի մասին`ապա նշվում է, որ դրանք ներառում են կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում և բերման ենթարկում, լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն, հավաքների ազատության իրավունքին անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտում, քաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակումներ, կառավարությունում կանոնավոր կոռուպցիա, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ, այդ թվում՝ բռնություն և սպառնալիքներ, սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ ոչ մարդկային, տգեղ վերաբերմունք, մանկական աշխատուժի շահագործման վատագույն ձևեր:
Ներկայացված յուրաքանչյոր կետի համար Պետքարտուղարությունը վերլուծություն է ներկայացրել: