Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կիրականացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:
Դրան կմասնակցեն Միացյալ Թագավորության ՌԾՈՒ-ի 23 Sutherland տեսակի ֆրեգատը եւ Tidespring տանկերը: Նաեւ կգործարկվեն ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի «Առլի Բերք» տեսակի USS Ross էսկադրային ականակիրը եւ նորվեգական Thor Heyerdahl ֆրեգատը՝ դանիական պարեկային ինքնաթիռի պաշտպանությամբ:
«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Դանիան եւ Նորվեգիան համագործակցում են՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր պատրաստականությունը Ծայրագույն Հյուսիսում անցկացվող գործողություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության բարձրացմանը, որը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի շահերի համար»,- ասվում է բրիտանական նավատորմի հայտարարության մեջ:
Գործողությունը կդառնա մայիսյան զորավարժությունների շարունակությունը, որոնց ընթացքում Բարենցի ծովի ջրատարածք էր մտել Kent բրիտանական ֆրեգատը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ուժ ցուցադրելու՝ ՆԱՏՕ-ի ձգտումը, Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ինտենսիվ հետախուզական գործողություններն անհանգստություն են առաջացնում Մոսկվայում: