Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դադարեցնե՛լ քննարկումները պետական չափորորշիչների վերաբերյալ, քննարկումներում ներգրավել մասնագիտական կառույցներին՝ հաշվի առնելով նաեւ Սփյուռքի պահանջները․ պետք է ձեւակերպել մեկ պահանջ՝ ինչպիսի՞ մարդ եւ քաղաքացի ենք ցանկանում կերտել։ Մենք հստակորեն տեսնում ենք արժեքային համակարգի փոփոխություն։ Սա պարզապես նախերգանքն է։ Այս դասագրքին հաջորդելու են մյուսները։ Երեք տարի առաջ էր Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը զգուշացնում, որ նման հանրակրթության պետական չափորոշիչների հիման վրա չենք կարող ստեղծել դասագրքեր, որոնք կկրթեն մեր սերունդներին ազգային ոգով, Մայր Աթոռի ձայնը չլսվեց։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։