|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Եկեղեցին չի կարող առաջնորդվել տվյալ պահի քաղաքական կամ անձնական ցանկություններով։ Եկեղեցին պիտի ուղղափառ մտածողության տեսանկյունից, իրադավության տեսանկյունից ասի, որ սա է ճշմարտությունը և կոչ անի հետևել։ «Հայ երիտասարդությունը խորացող մարտահրավերներին ընդառաջ» խորագրով կլոր-սեղանի ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հոգևորականի գնահատմամբ՝ եկեղեցի-պետություն հարաբերություններն այս տարիներին սառել են։
«Մեզ համար հայրենիքը վեր է ամեն ինչից։ Մենք չենք կարող անձերով մեր կյանքը պայմանավորել»։ Բաղումյանի կարծիքով՝ քննարկում պետք է ձևավորի կառավարության և եկեղեցու միջև։
Նա խոսքը եզրափակեց հետևյալ հարցով․ «ի՞նչ է լինելու եկեղեցու հետ, եթե մենք չենք ունենալու այս պետականությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում