|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սիրիական բանակը խոշոր գործողություն է սկսել երկրի հյուսիսում` Ջիսր ալ Շուղուր քաղաքում. տեղեկացնում են պետական ԶԼՄ-ները: Գործողությանը մասնակցում է մոտ 30 հազար զինծառայող, կիրառվում է զրահատեխնիկա:
Երկրի իշխանությունները պնդում են, որ Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող քաղաքը զինված ծայրահեղականների հենարանն է, որտեղ նրանց ձեռքից վերջերս ավելի քան 120 ոստիկան եւ զինծառայող է զոհվել:
Սիրիայի հյուսիսային շրջաններից մարդիկ շարունակում են Թուրքիա փախչել` երկյուղելով բռնություններից: Թուրքական իշխանությունների տվյալներով` նրանց թիվն անցել է 2500-ից:
Այսօր սիրիական մի շարք քաղաքներում դարձյալ սպասվում են հակակառավարական ցույցեր` նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով. տեղեկացնում է mignews.com-ը: