Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ թույլատրելով Արա Բաբլոյանին որոշ ժամանակով բացակայել երկրից։
«Դատարանը, հաշվի առնելով պարոն Բաբլոյանի անձը, նրա ընտանեկան դրությունը, կապը Հայաստանի Հանրապետության հետ, նրա զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև վերջինիս կողմից և նախաքննության և դատական քննության ընթացքում դրսևորած վարքագիծը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դատախազի կողմից դեռևս նախաքննության ընթացքում կայացվել էր որոշում անձին մեկնել թույլատրելու հետ կապված՝ որոշում է նշված միջնորդությունը բավարարել և պարոն Բաբլոյանին թույլատրել միջնորդությամբ նշված ժամանակահատվածում միջնորդությամբ նշված վայր մեկնել և վերադառնալ», - ասաց դատավոր Հարություն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Մասնավորապես հանդիսանալով ԱԺ նախագահ, ըստ մեղադրական եզրակացության, Արա Բաբլոյանը կատարել է պաշտոնական կեղծիք, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։