|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Արամ Վարդևանյանը։ Մեղադրանքը 2 հոդվածներով է ՝ իշխանության յուրացում ու պաշտոնական կեղծիք։
Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։