Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը սեպտեմբերի 3-ին այցելեցին Բուրջ Համուդի քաղաքապետարան եւ հանդիպում ունեցան քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի հետ։ Ներկա էին փոխքաղաքապետ Մարտիկ Արսլանյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Հավաթյանը, Ալպեր Պալապանյանը եւ Լուի Նատերը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը:
Քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը ներկայացրեց Բեյրութի նավահանգստի աղետի պատճառով ընդհանրապես հայկական թաղամասերի եւ, մասնավորապես, Բուրջ Համուդի շրջանի կրած վնասների, ինչպես նաեւ վերաշինության ու վերականգնման աշխատանքների մասին։ Իշխան Սաղաթելյանը գնահատեց Բուրջ Համուդի քաղաքապետարանի՝ աղետի հետեւանքները վերացնելու նախանձախնդիր մոտեցումն ու գործունեությունը։
Հանդիպումը նաև առիթ եղավ խորհրդակցելու Հայաստան-Լիբանան քաղաքապետական համագործակցության բնագավառում հարաբերությունների հավելյալ զարգացման ու արդյունավորման հնարավորությունների մասին։
Տե՛ս նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այցելեցին Արամ Ա վեհափառին:
Տե՛ս նաև Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն