| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամների ընկերակցությամբ սեպտեմբերի 4-ին այցելեցին Այնճար, ուր «Ս. Զէյթլեան» ժողովրդային տան մեջ հանդիպում ունեցան ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի եւ Այնճարի քաղաքապետի հետ: Գերագույն մարմնի անդամներն անդրադարձան «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի տրամադրած օժանդակություններին:

Հանդիպման ավարտին նրանք այցելեցին գյուղի զանազան կառույցներն ու հաստատությունները:
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը:
Տե՛ս նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այցելեցին Արամ Ա վեհափառին:
Տե՛ս նաև Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու ՀԳՄ անդամը հանդիպել են Բուրջ Համուդի քաղաքապետի հետ:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելել է լիբանանահայության վերականգնման մարմնին:
Տե՛ս նաև ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ին փոխանցվեց հայրենիքից առաքված մարդասիրական բեռը:
Տե՛ս նաև ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելեց Բեյրութի հայկական թաղամասերը: