| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վերջին օրերին լարվածություն է նկատվում Լիբանանի մայրաքաղաքին կից հայաշատ Բուրջ Համուդ քաղաք-թաղամասին հարող, մասնավորաբար` Նաբաա եւ Դոուրա շրջաններում, որտեղ անհամեմատ շատացել են քրդերն ու թյուրքմենները: Նրանց մեծ մասը Լիբանան է մտել հարեւան Սիրիայից, որտեղ շատ քրդեր մասնակցություն են ունենում հակաիշխանական խռովություններին:
Բուրջ Համուդի մատույցներում գտնվող վերոհիշյալ շրջաններում, հատկապես` հայկական Արագած եւ Նոր Ամանոս թաղերում, վերջին ժամանակներին ավելացել են քրդերի եւ թյուրքմենների ոտնձգությունները հայերի ու հայապատկան ինչքերի նկատմամբ, լկտի պահվածքի դրսեւորումները` տեղի հայ ընտանիքների դեմ: Վերջին ուրբաթ եւ շաբաթ օրերին տեղի են ունեցել փողոցային բախումներ, դանակահարվել են մի քանի հայ երիտասարդներ:
Չի ուշացել ուժգին հակահարվածը, որից հետո հնչել է Բուրջ Համուդում տիրապետող ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների պահանջը քրդերից` հեռանալ հայաբնակ թաղերից:
Տեղեկացնենք, որ քրդերը Լիբանանում մինչեւ վերջին ժամանակները քաղաքական ներկայություն, հետեւաբար ազդեցություն չունեին: Միայն վերջին իրաքյան պատերազմից հետո նրանք ողջ տարածաշրջանում կարեւոր ֆակտոր են դարձել, ինչը, հավանաբար, նրանց լկտի պահվածքին թեւեր է տվել Լիբանանում: Այնուամենայնիվ, տեղի հայությունը պետք է զգույշ լինի, որպեսզի արհեստականորեն միջէթնիկական հարթակ չտեղափոխվի լարվածությունը, որը կարող է շահարկվել 3-րդ ուժերի կողմից: