|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծի Տանն կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ ծանոթացել է պայթյունից հետո հայաբնակ թաղամասերի վիճակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որը Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտ է, ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր եւ գրասենյակներ:
Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հայկական թաղամասերը նույնպես վնասներ են կրել, պայթյունից, նույնիսկ հայերի շրջանում վիրավորներ կան, որոնց վեհափառը տեսակցեց եւ հետաքրրքվեց նրանց վիճակով: