կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 00:51
Քաղաքական

Ապօրինաբար ձերբակալվել եւ կալանավորվում են ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամը

Ապօրինաբար ձերբակալվել եւ կալանավորվում են ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը եւ բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանը եւ անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

Այս պահին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանում ընթանում է Արամայիս Մխիթարյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի ձերբակալության իրավաչափության հարցով դատաքննությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ին հայտնեց, որ քիչ առաջ դատավոր Աղդամյանն Ալեքսան Ալեքսանյանին 2 ամսով կալանավորելու որոշում ընդունեց: Այս պաին ընթանում է Արամյիս Մխիթարյանի կալանավորման հարցի քննումը:

«Քաղաքական հետապնդման շրջանակներում ապօրինաբար ձերբակալվել եւ կալանավորվում են Դաշնակցության երկու անձինք, ովքեր Արցախյան երեք պատերազմի մասնակից են եւ կուսակցական, քաղաքական, ազգային գործիչներ: Կեղծ եւ շինծու այս գործի նպատակն է՝ փորձել ստեղծել վախի մթնոլորտ եւ կասեցնել օրեցօր մեծացող ազգային պայքարը: Ավելին՝ երեկ նաեւ խուզարկություն է տեղի ունեցել ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակում, ինչը վկայում է այն մասին, որ օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ փորձում է թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր մեթոդներով կասեցնել սկսված գործընթացը: Դատավոր Աղդամյանը սպասարկեց օրվա քաղաքական ռեժիմի ցանկությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ այս պահին դատարանում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Արմավիրի մարզային կառույցի անդամներն ու բազմաթիվ այլ քաղաքացիներ:

Լիանա Սարգսյան