|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստը։ Նախորդ նիստերին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել հանրային մեղադրողներին, որը մերժվել էր։
Դավիթ Գալստյանի և Միհրան Մախսուդյանի խափանման միջոցները փոխվել են․ սահմանվել է տնային կալանք։ Բագրատ Սրբազանի մասով բողոքը մասնակի բավարարվել է՝ տեսակցությունների արգելքն է վերացել, սակայն կալանքը պահպանվում է։
Դատական նիստը մեկնարկեց Բագրատ Սրբազանի աղոթքով։