Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաների ինժեներական կենտրոնն աշխարհում և Թուրքիայում կատարված կիբերհարձակումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել: Թուրքական Sözcü թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցը վերաբերում է 2016թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ նշյալ ժամանակահատվածում ողջ աշխարհում կիբերհարձակումների թիվը 172 տոկոսով աճել է: Ընդ որում` առավել հաճախ կիբերհարձակումների թիրախ են դառնում առցանց բանկային ծառայություններ տրամադրող կայքերը:
Թուրքիան եվրոպական տարածաշրջանում տեղի ունեցող վիրտուալ հարձակումների թվով առաջին տեղում է (11.516), նրան հաջորդում են Գերմանիան (4.880) և Ֆրանսիան (3.529): Իսկ ողջ աշխարհում վիրտուալ հարձակումների թվով Թուրքիան 3-րդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Ողջ աշխարհում տեղի ունեցող կիբերհարձակումների շուրջ 56 տոկոսի աղբյուրը Չինաստանն է:
Զեկույցն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ հուլիսին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ վիրտուալ տիրույթը ճանաչվել է, օդային, ցամաքային և ջրային տարածքներին զուգահեռ, հավելյալ գործողությունների դաշտ: Այսպիսով` ՆԱՏՕ-ի անդամ երկրները հնարավորություն են ստացել նաև վիրտուալ դաշտում պայմանական զենքերով պատերազմելու:
Այս համատեքստում Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով 2016-2019թթ. գործի կդրվի ազգային կիբերանվտանգության ստրատեգիան և գործողությունների պլանը: