|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8915 նոր դեպք է գրացվել. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբոի տվյալներին հղումով։
Նշվում է՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2830), Մերձմոսկվայում (817), Սանկտ Պետերբուրգում (363), Նիժնի Նովգորոդի մարզում (228) եւ Սվերդլովսկի մարզում (207): Միեւնույն ժամանակ, 3668 մարդու մոտ հիվանդության ախտանիշներ չկան: Մահացել է 174 հիվանդ. սա մահվան դեպքերի ռեկորդային թիվ է Ռուսաստանում համավարակի սկզբից ի վեր:
Նախօրեին գրանցված դեպքերի թիվը մի փոքր ավել էր՝ 8946:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 85 մարզում կորոնավիրուսի բռնկման ամբողջ ժամանակահատվածում վարակվել է 362.342 մարդ: Նրանցից ավելի քան 131 հազարը (վերջին 24 ժամվա ընթացքում `ավելի քան 12 հազար) առողջացել է, մահացել է 3807 մարդ: