|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն օրական 8 հազարից նվազել է մինչեւ 7843 դեպք եւ կազմել է ընդահնուր 553 301 դեպք, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ շտաբի տվյալների՝ երկրում նոր դեպքերի ամենօրյա աճն արդեն երկրորդ օրն է, ինչ նվազում է: Երկուշաբթի այն նվազել էր 1.6 տոկոսով, երեքշաբթի՝ 1.5 տոկոսով:
«Ռուսաստանի Դաշնության 85 մարզում աճող արդյունքով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 553.301 դեպք (+1.4 տոկոս)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում 84 մարզում նոր կորոնավիրուսով վարակման 7843 դեպք է գրանցվել: Առանց կլինիկական դրսեւորումների՝ 2494 դեպք, կամ դրանց 31.8 տոկոսը: