Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ դեպք է գրանցվել. այս մասին նշված է վրաց կառավարության կողմից ստեղծված պաշտոնական StopCov.ge կայքում։
Ըստ թարմացված տվյալների՝ երկրում վարակվածների թիվը հասել է 732-ի: Բուժվածների թիվը 537 է, մահացել է 12 հիվանդ:
3.076 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 300 մարդ: Վրաստանի երեք քաղաքացի տեղափոխվել է այլ երկրներից բուժման համար:
Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Արդեն մարտի վերջին երկրի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այն գործում էր մինչեւ մայիսի 23-ը: