Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մատաղիսի գործով արդարացված երիտասարդներից Արայիկ Զալյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան` խնդրելով բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի` բողոքը մերժելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Բանն այն է, որ 2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումը` «Գ. Ջհանգիրյանի արտահայտություններում վիրավորական և զրպարտչական արտահայտություններ չտեսնելով»:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ ընդունեց: Այդ կապակցությամբ Գագիկ Ջհանգիրյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում արել էր հետեւյալ հայտարարությունները` «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»: Հայցվորները պահանջում էին դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը:
Վճռաբեկ բողոքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: