|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Հրաչ Ջաբրայանի գործով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել։
«Ասում էի՝ ինքնանպատակ մի բողոքարկեք, չլսեցիք:
Ասեցի, չարեցիք...
Տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց Հրաչ Ջաբրայանի գործով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել և հետևաբար ուժի մեջ մտավ առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը: Հիշեցնեմ, որ Հրաչ Ջաբրայանը մեղադրվում էր ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ իբր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, մասնավորապես՝ հետևյալ գրառումների համար. «Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք, խփեք դավաճանին, անհապաղ ահաբեկել նիկոլին և սորոսական ոհմակին»:
Փաստաբան-դատախազություն 3-0»։