կարևոր
568 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 20:39
Քաղաքական

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Արսեն Բաբայանից։

Ինչպես արդեն հայտնել ենք` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 1,5 ամիս առաջ` նոյեմբերին, Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։  

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորման որոշման դեմ բողոքը, այժմ պաշտպանը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Առաջիկայում, ըստ ամենայնի, կներկայացվի միջնորդություն՝ կալանքի ժամկետի երկարացման։ Այս ընթացքում Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել,փաստաբանը կատակում է՝ «հարկադիր հանգստի են ուղարկել»։ 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ բոլորովին վերջերս Վաղարշապատում ընտրությունների հետ կապված կրկին նոր ձերբակալություններ են եղել՝ այլ կուսակցության վերաբերյալ, ինչու են իշխանությունները Վաղարշապատի ընտրություններից ամիսներ անց են որոշել վարույթներ նախաձեռնում՝ Բաբայանը նշեց, որ պատճառը շատ պարզ է, նպատակ ունեն ցույց տալու, որ կանեն այն, ինչ ցանկանում են,  որևէ մտքով չանցնի՝ հակադրվելու իշխանություններին։ Բաբայանն ընդգծեց, որ Խաչիկ Գալստյանի, Արամ Քոչարյանի վերաբերյալ ընտրակաշառքի կամ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ դեպք բացառվում է ի սկզբանե։

«Իրենք այդպես են որոշել, պարզապես քաղաքական դրդապատճառներով կալանավորել են»,-նշեց փաստաբանը։

Աղբյուր՝ Փաստինֆո