Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե Հունաստանը ցանկանում է թանկ վճարել, թող գան հանդիպեն մեզ հետ: Եթե նրանք համարձակություն չունեն դա անել, ապա նրանք պետք է դուրս գան մեր ճանապարհից», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Միջերկրականում Հունաստանի հետ առաջացած լարվածությանը։
Էրդողանը դիմել է ծայրահեղ ազգայնական հռետորաբանության՝ բնակչությանը շեղելու համար տնտեսական ծանր իրավիճակից:
«Հունաստանը, նույնիսկ բյուզանդական ժառանգությանն արժանի չէ, հրաժարվում է պատմությունից դասեր քաղել և Միջերկրական ծովում խուլիգանի պես է գործում», - նշել է Թուրքիայի նախագահը՝ Մանազկերտի՝ 1071 թ. ճակատամարտին նվիրված միջոցառմանը։
Թուրքական լիրան չորեքշաբթի ընկել է ռեկորդային ցածր ցուցանիշի, քանի որ ներդրողների մտահոգությունները տնտեսության և հարևան Հունաստանի հետ քաղաքական և ռազմական լարվածության պատճառով ծանրացնում են տրամադրությունները։
Թուրքիայում լիրան իջել է մեկ դոլարի դիմաց 7,418-ի: Առավոտյան այն նվազել է 0,1 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 7,397 ՝ այս տարի վնասները հասցնելով գրեթե 20 տոկոսի: