|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ստամբուլի Թոփքափը թաղամասի Սուլուքուլե փողոցի վրա գտնվող բյուզանդական պատմական պարիսպների մի մասը փլուզվել է. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է greekcitytimes.com կայքից։
Ըստ կայքի՝ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր։ Փլուզման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։
Կայքը նշում է, որ զարմանալի չէ պատմական կոթողի փլուզումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ մի ռեստավրացիոն-վերականգնողական աշխատանքներ չեն կատարվել պարիսպը կանգում պահելու համար։
Թեոդոսիան պարիսպը կառուցվել է 5-րդ դարում, այսինքն դրանք մոտ 1500 տարեկան են։ Չնայած դրա պատմական արժեքին, ըստ կայքի, Թուրքիան քիչ ջանք է ձեռնարկել դրանք փրկելու և պահպանելու ուղղությամբ։
