|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հույն հնագետները Պելոպոնես թերակղզու հյուսիսում գտնվող Էյալիա համայնքի Տաքսիարխոն վանքի հնագույն եկեղեցում հայտնաբերել են բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI Պալեոլոգոսի դիմանկարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանի մշակույթի նախարարությունը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Բյուզանդիայի վերջին կայսր Կոնստանտին XI-ին, որը կառավարել է 1449-1453 թվականներին և մահացել Կոստանդնուպոլիսը օսմանյան թուրքերի կողմից գրավվելու ժամանակ։
Մշակույթի նախարարության Ախեայի շրջանի հնությունների տեսչության տնօրեն, հնագետ Անաստասիա Կումուսին հայտնաբերել և նույնականացրել է բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI Պալեոլոգոսի եզակի դիմանկարը, որը, դատելով տեխնիկական բնութագրերից, թվագրվում է 15-րդ դարի կեսերին։
Որմնանկարում պատկերված է կայսրի կերպարանքը՝ թագով և գավազանով, որը պսակված է խաչը ձեռքին։ Նրա մանուշակագույն զգեստը՝ ասեղնագործված ոսկով, զարդարված է երկգլխանի արծիվ պատկերող մեդալիոններով՝ Պալեոլոգների դինաստիայի կայսրերի զինանշանը։