կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 11:52
Տարածաշրջան

Սբ. Սոֆիայից հետո Ստամբուլում մզկիթի է վերածվել 6-րդ դարի բյուզանդական եկեղեցին

Սբ. Սոֆիայից հետո Ստամբուլում մզկիթի է վերածվել 6-րդ դարի բյուզանդական եկեղեցին

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող բյուզանդական ժամանակներից մնացած Խորայի եկեղեցին, որը Թուրքիայում հայտնի է որպես Քարիյե մզկիթ, վերաբացվել է և կծառայի որպես մուսուլմանական աղոթատեղի. Թուրքիայի նախագահի այս որոշումը հրապարակվել է  երկրի պաշտոնական «Resmi Gazete» կայքում։

6-րդ դարում կառուցված բյուզանդական եկեղեցին 1511 թ. Բայազիդ սուլթանի սադրազամ Աթիք Ալի Փաշայի կողմից վերածվել է մզկիթի՝ «Աթիք Ալի Փաշա մզկիթ» կամ «Քարիյե մզկիթ» անունով։

Ինչպես Սբ. Սոֆիան, այնպես էլ այս եկեղեցին թուրքական հանրապետության հռչակումից հետո Աթաթուրքի աշխարհիկ հայեցակարգի ֆոնին դադարում են ծառայել որպես մզկիթ։ 1945 թ. մզկիթը դառնում է թանգարան։