|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած, իրեն չարդարացնող մի բան էր, որն օգտագործվում էր իբր տիտուլ. ինչպե՞ս են մարդուն շնորհում Ազգային հերոսի կոչում և այլն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով գլխավոր մասնագետների ինստիտուտի վերացմանը:
Ըստ նրա` այդ ինստիտուտը վերափոխել են՝ առանց որևէ մեկին անձնավորելու, որպեսզի այդ ինստիտուտը դառնա ավելի գործուն: «Մենք վերափոխել ենք, որպեսզի այդ ինստիտուտը սկսի մեզ օգնել և չչարաշահի մյուսներին: Այսինքն՝ չլինի, օրինակ, գլխավոր սրտաբան, որը մնացած բոլոր սրտաբաններին պետք է թելադրի՝ ինչպես է սրտաբանությունն աշխատում: Վերափոխել ենք այդ ինստիտուտը՝ մեր գործերը հեշտացնելու համար»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նրա՝ դրանից ոչ ոք չի տուժել, ընդհակառակը` կազմում հայտնվել են երիտասարդ բժիշկներ, որոնք պատրաստակամ են օգնել նախարարությանը, այլ ոչ թե տնօրեններ են, որոնք ասում են՝ ես եմ գլխավորը, և ես եմ ամեն ինչ որոշում: