Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսարի պաշտպանության համար բողոքի ակցիա իրականացնողները Ազատության հրապարակից քայլերթով հասան Կառավարության բակ։ Ակցիայի մասնակիցների երեխաներն այս պահին կավիճով բակում սար են նկարում։
Նշենք, որ քիչ բնապահպան Լեւոն Գալստյանը Կառավարության բակում ընթերցեց իրենց պահանջը։ Իրեն մոտեցավ Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը եւ ակցիայի մասնակիցները հանձնեցին նրան իրենց պահանջը։
Հիշեցնենք, որ Ամուլսարի պահապանները պահանջում են Կառավարությունից իրականացված ՇՄԱԳ եզրակացությունը չեղյալ ճանաչել եւ նոր ՇՄԱԳ իրականացնել։
Հիշեցնենք, որ երեւանցի բնապահպաններն Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում, որոնց քիչ անց միացան նաեւ Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչները՝ ավտոերթով։