կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-18 14:26
Հասարակություն

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ դատարանի բակում բողոքի ակցիա են անում Քոչարյանի և իշխանության կողմնակիցները

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ դատարանի բակում բողոքի ակցիա են անում Քոչարյանի և իշխանության կողմնակիցները

Երևանի ընդհանուր իրավասությանը դատարանն այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 16.00-ին կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Նախքան որոշման հրապարակումը դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում ինչպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կողմնակիցները, այնպես էլ  դրան դեմ արտահայտվողները։

Հիշեցնենք, որ այսօր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ էր արել ժամը 13:00-ին  լինել  Նոր Նորքի դատարանի մոտ՝ կանխելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը, ինչը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը որակել էր անմիջական ճնշում դատավորի վրա։

Հավելենք նաև, որ նախնական դատական վերջին նիստի ժամանակ Արցախի ներկա Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը վերահաստատել էին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: