|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 12-ին նախատեսված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց:
Մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա էին անում այն հյուրանոցի առջև, որտեղ պետք է տեղի ունենար այն, մտան հյուրանոց, այնուհետև այն սրահ, որտեղ էլ պետք է տեղի ունենար մամուլի ասուլիսը: Նրանք նշում են, որ դեմ են դատարանի՝ Քոչարյանի ազատ արձակման որոշմանը:
Քոչարյանը հեռացավ մամուլի ասուլիսի համար նախատեսված վայրից, իսկ բողոքի ակցիա իրականացնողների մի մասը շարժվեց դեպի դատախազության մոտ: Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնողների մի մասը դեռ շարունակում է մնալ մամուլի ասուլիսի համար նախատեսված սրահում:
Դատախազությունից հայտնել են, որ կմոտենան բողոքի ակցիա իրականացնողներին: