|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցի երեխաներն այսօր ակցիա են իրականացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
Երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի առջև նկարել են արցախի խորհրդանիշները՝ Շուշիի եկեղեցին, «Տատիկ-պապիկ» արձանը, Արցախի և Հայաստանի դրոշը, ինչպես նաև Լաչինի միջանցքը, որն արդեն 7-րդ օրն է՝ փակ է ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» կողմից.
«Մենք խաղաղություն ենք ուզում Արցախ աշխարհում»,-ասում են արցախցի երեխաները:
Հիշեցնենք, որ Արցախն արդեն 7 օր է՝ շրջափակման մեջ է:
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։