Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայիս Վան նահանգում, իսկ պատմականորեն հայոց Վասպուրական աշխարհի Աղբակ գավառում գտնվող Ձորադիրի (Սորադիրի) Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին մեծապես վնասվել էր այս տարվա փետրվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Սակայն 7-րդ դարում կառուցված սույն հայկական սրբավայրը չի վերանորոգվում թուրք իշխանությունների կողմից։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական “Gazete Duvar” պարբերականը։
Աղբյուրը հիշեցնում է, որ երկրաշարժից հետո Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը եկեղեցու վերանորոգման հարցը բարձրացրել էր նաև Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում։
Ներկայիս Վան նահանգի Բաշքալե գավառի Յանալ գյուղում գտնվող եկեղեցու վերանորոգման հարցին ի պատասխան՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտնել էր, թե պետությունն այս տարվա բյուջեում միջոցներ չի նախատեսել եկեղեցին վերականգնելու համար։
Աղբյուրը նաև նշում է, թե հիշյալ երկրաշարժից տուժել էր նաև դարձյալ Վանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայակական եկեղեցին:
https://www.gazeteduvar.com.tr/depremde-zarar-goren-ermeni-kilisesi-onarilmiyor-haber-1507659
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net