|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տավուշի թեմի հրապարակած տեսահոլովակը, որտեղ բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի ասած սուտը, թե Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախկինում պատարագներ չեն մատուցվել, միայն սկզբնաղբյուրի՝ Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի ինստագրամյան էջում 2 օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել։
«Ես որեւէ ձեւով չեմ մեկնաբանում այդ տեսանյութը, որովհետեւ ուղերձն ավելի քան հստակ է, տեսանելի ու հասկանալի։ Այս պահին շուրջ 1200 մեկնաբանություն կա տեսանյութի տակ, այդ մեկնաբանություններն առավել քան խոսուն են», - ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։