|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, որով վերականգնվել են Իրանի դեմ պատժամիջոցները։
Բաղային չհիմնավորված է անվանել Եվրաեռյակի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործողությունները, որոնց արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ որոշում է կայացրել։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Անվտանգության խորհրդի 15 անդամից 6-ի կողմ չքվեարկելը խոսում է այն մասին, որ խորհրդի ներսում այս հարցում կա տարակարծություն։ «Անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ Եվրաեռյակի կողմից առաջ քաշված տարբերակը հիմնավորված է կամ օրինական։ Եվրաեռյակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը. 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում։ Եվրաեռյակի կամ Միացյալ Նահանգների կողմից կասեցված պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձ անվավեր է»,- գրել է նա X-ի իր էջում՝ հավելելով, որ այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հստակորեն հասկացրել է ամբողջ աշխարհի իր գործընկերներին ուղղած նամակներում։