կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 15:59
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

2018 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառված միակողմանի պատժամիջոցները կարող են խանգարել, որ Թեհրանը կատարի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի որոշ դրույթներ. ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի զեկույցում:

«2018 թվականի մայիսից Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց բոլոր ազգային պատժամիջոցները, որոնք հանվել էին ծրագրին համապատասխան», - ասվում է Գուտիերեշի զեկույցում:

«Այս գործողությունները շարունակում են հակասել ծրագրում 2231 բանաձևում ամրագրված նպատակներին և դրանք կարող են նաև խանգարել Իրանի Իսլամական Հանրապետությանը իրականացնել ծրագրի որոշակի դրույթներ», - ասվում է փաստաթղթում:

Իրանը և միջազգային բանակցողների վեցնյակը համաձայնություն էին ձեռք բերել 2015-ի հուլիսին՝ լուծելու իրանական ատոմի երկարատև խնդիրը: Ամիսներ շարունակվող բանակցությունները հանգեցրին համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի   ընդունմանը, որի իրականացումը ամբողջությամբ կհաներ Իրանից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից նախկինում կիրառված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Համաձայնագրով նախատեսված էր նաև, որ զենքի էմբարգոն կհանվի Իրանի վրայից հինգ տարվա ընթացքում: Գործարքն իր սկզբնական տեսքով չի գոյատևել նույնիսկ երեք տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի ելքի և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին: Այնուամենայնիվ, քանի որ միայն ԱՄՆ-ն է պաշտոնապես դուրս եկել գործարքից, նրա մնացած մասնակիցները պետք է հետևեն զենքի էմբարգոյի հանման պայմանին: