Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարող բավարարել ԱՄՆ-ի հայցը Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների վերականգնման վերաբերյալ. այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ինդոնեզիայի ներկայացուցիչ Դիան Տրիանշանհ Ջանին:
Ըստ նրա՝ այս որոշման պատճառն այս հարցում կոնսենսուսի բացակայությունն է.
«Ես նամակներ եմ ստացել անդամ բազմաթիվ երկրներից: Ինձ համար շատ պարզ է, որ կա մի երկիր, որն ունի որոշակի դիրք, մինչդեռ զգալի թվով այլ երկրներ հակառակ կարծիքն ունեն»:
Ջանին բացատրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարող հետագա գործողություններ ձեռնարկել Միացյալ Նահանգների խնդրանքով՝ հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ:
Հատկանշական է, որ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Բելգիան նույնպես դեմ են արտահայտվել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ԱՄՆ-ի հայցի ընդունմանը:
Նշենք, որ 2015 թվականից Իրանի դեմ գործող զենքի էմբարգոն, որը սահմանել էր ՄԱԿ-ը՝ ԱՄՆ նախաձեռնությամբ, ավարտվում է այս տարվա հոկտեմբերն։ ԱՄՆ-ն ցանկանում է երկարաձգել էմբարգոն, սակայն, հաշվի առնելով, որ այլևս չի հանդիսանում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անդամ, իրավունք չունի Իրանի դեմ նման պատժամիջոցների մասին նախագիծ ներկայացնել։ Օրեր առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ նախաձեռնությունը ևս մերժվել էր. Չինաստանն ու Ռուսաստանը դեմ էին արտահայտվել, իսկ եվրոպական տերությունները չէին աջակցել ԱՄՆ-ին՝ մնալով ձեռնպահ։