կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 16:10
Տարածաշրջան

ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը օգուտ կբերի երկրին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը օգուտ կբերի երկրին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում, որը Թեհրանին տնտեսական օգուտներ կբերի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հասկացրել է, որ պատրաստ է վերադառնալ (միջուկային գործարքին)՝ պահպանելու համար (գործարքի պայմանները) այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը նույն կերպ է վարվում»։ «Մենք լիովին պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում ՀԳՀԾ-ով նախատեսված մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին՝ ստանալ գործարքով նախատեսված տնտեսական օգուտները»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ Իրանը Վիեննայի բանակցություններում անիրատեսական պահանջներ է ներկայացրել: «Սակայն մենք չենք կարող թույլ տալ Իրանին՝ արագացնել իր միջուկային ծրագիրը և ձգձգել բանակցությունները: Ցավով պետք է նշեմ, որ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Վիեննայի բանակցություններում»,- ասել է նա: