|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունաստանի կողմից «ՆԱՎԹԵՔՍ»-ի ծանուցումը հայտարարելուց հետո Թուրքիան հայտարարել է, որ Կրետե կղզու հարավում «թուրքական և դաշնակից ռազմանավերի» մասնակցությամբ զորավարժություն է իրականացնելու. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը՝ երկրի ՊՆ-ին հղում անելով։
«Թուրքական և դաշնակից երկրների ուժերի նավերի կողմից 2020 թ. օգոստոսի 26-ին Արևելյան Միջերկրականում համատեղ գործունեությունը և կոորդինացիան զարգացնելու նպատակով կարճաժամկետ դասընթացներ է իրականացվելու», - հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։
Նշենք, որ Հունաստանն ու ԱՄԷ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են հունապատկան ջրերում զորավարժություն իրականացնել. Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը նշել է, որ դա «լարվածությունը մեծացնելուն ուղղված գործողություն» է։